ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արքայադուստր Վանեսան Թուրքիայում իր փոքրիկ ձեռքերով ծածանեց հայոց եռագույնը

ՎԻԴԵՈ

Սեպտեմբերի 24 -ից մինչև հոկտեմբերի 5-ը Թուրքիայի Բոդրում քաղաքի սուրբ Պյոտր ամրոցում տեղի է ունեցել LITTLE PRINCESS WORLD 2016 մրցույթը, որին մասնակցել են երեսուն երկրի ներկայացուցիչներ:

Հայաստանը ներկայացնող Վանեսա Հովակիմյանը արժանացել է գլխավոր մրցանակին LITLLE PRINCESS WORLD ինչպես նաև այլ անվանակարգերի՝ BEST OFTHE BEST, TV STAR UNIVERSE:

 


Հայաստանյան պատվիրակության ղեկավարը եղել է Աշոտ Խաչատրյանը, ով կազմակերպել էր մրցույթի հայաստանյան փուլերը, սկզբունքայնորեն անկողմնակալ լավագույնին ընտրելու և հարևան երկրում արժանապատիվ կերպով ներկայանալու համար: Ի պատիվ նրանց, ովքեր մեծ կազմակերպչական աշխատանք էին կատարել Վանեսան արդարացրեց բոլորի սպասումները: 6 ամյա աղջնակը թագը վաստակել է ոչ միայն արտաքին տվյալների, այլև խառնվածքի ու լեզուների տիրապետման արդյունքում:
Հանձնաժողովի անդամները այլազգի հայտնի մոդելներ ու նախկինում տիտղոսներ նվաճած գեղեցկուհիներ են եղել: Թագն ու անվանակարգերը մեծ հանդիսությամբ հանձնել է Վալերիա Վորոնովան: Հրաշալի է այն իրողությունը, որ հայուհին արքայադստեր տիտղոսը ստացել է Թուրքիայում և կարողացել է հայոց եռագույնը ծածանել փոքրիկ ձեռքերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular