ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայում նախկին նախագահին արգելել են պետական պաշտոն զբաղեցնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլիայի դաշնային դատավորն արգելափակել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նշանակումը գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Լուլա դա Սիլվան բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից կոռուպցիոն գործով ցուցմունքներ տալու համար: Բրազիլիայի նախկին նախագահը ներգրավված է կոռուպցիոն հսկայական սկանդալում եւ դատարանի համոզմամբ՝ նրա պաշտոնավարումը կարող է խոչընդոտել հետաքննությանը:

Բրազիլիայում, այն բանից հետո, երբ Դիլմա Ռուսեֆը հայտնել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Լուլա դա Սիլվային նշանակելու մասին, բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում:

Նախկին նախագահի համար նոր պաշտոնում նշանակվելը կարեւոր է այնքանով, որքանով դա անձեռմխելիություն է տալիս եւ պաշտպանում հետաքննությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular