ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանին մտահոգում է չհաշվարկված քայլերի քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դիտարկմամբ ներհասարակական մթնոլորտից մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Եվ գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարություններ մտահոգիչ են։
Կուսակցության ղեկավարի համար ընդունելի չէ նաև պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն Հայաստանին, այլև՝ մեր բարեկամ երկրներին։
Վանեցյանի կարծիքով աջ ու ձախ քրեական գործերի հրահանգները և քաղաքական ընդդիմախոսների դեմ արշավները թուլացնում են երկիրը ներսից։ Իսկ գրագետ և փորձառու կադրերին պետական համակարգից հեռացնելը և նրանց անգործունակ նորերով փոխարինելը սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, կուսակցության առաջնորդի դիտարկմամբ Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular