ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու սպանվեց նախկին դատավորի որդին. Նոր մանրամասներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանը հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի հանրային պաշտպանն իրականացնի իր պաշտպանությունը: Դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին՝ գործում հանրային պաշտպան ներգրավելու համար:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Սարգիս Ասլանյանը հայտարարել էր, որ քանի որ իր պաշտպանյալն իր ծառայություններից hրաժարվելու հայտարարություն չի անում, ինքն է ցանկանում հրաժարվել պաշտպանություն իրականացնելուց` պաշտպանական մարտավարության հարցում ծագած տարաձայնությունների պատճառով:

Ամբաստանյալը չէր առարկել այդ որոշման դեմ և ժամանակ խնդրել նոր պաշտպան ներգրավելու համար: Միջնորդությունը բավարարվել էր:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը, ով բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։

2012թ-ի սեպտեմբերին Պողոսյանները վաճառել են Փարաքարում գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: Նա էլ գրեթե անմիջապես գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկ»-ում` դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Իմանալով այս մասին՝ Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ` ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար: Բանկը, սակայն հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը` պատճառաբանելով, որ ռեստորանային համալիրում գտնվող շարժական գույքը նույնպես հանդիսացել է գրավի առարկա, որի նկատմամբ բռնագանձում է տարածվել և այն չի կարող վերադարձվել իրեն:
Այս հարցի շուրջ Մկրտիչ Պողոսյանը 2012թ-ից մինչ օրս բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետև իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել:

Մկրտիչ Պողոսյանը նաև դատարան է դիմել` դատական կարգով փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները: Բայց քաղաքացիական գործերի քննությունը դեռևս չավարտված՝ Մկրտիչ Պողոսյանն իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը` իրեն պատկանող գույքով, դարձյալ շահագործվում է:

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular