ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունեցող կրթությունն է. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
ԱՄՈւՐ ՊԵՏՈւԹՅԱՆ ՀԻՄՔՈւՄ ԱՄՈւՐ Ու ԱԶԳԱՅԻՆ ՀԵՆՔ ՈւՆԵՑՈՂ ԿՐԹՈւԹՅՈւՆՆ Է
Երկար ժամանակ է ինչ հանրային բուռն քննարկումների թեմա են դարձել կրթական նոր ծրագրերը և չափորոշիչները, որոնց շրջանառությունը, ըստ պատասխանատուների, պիտի կատարելագործի, արդիականացնի և բեռնաթափի հանրակրթությունը։ Բայց արի ու տես․․․
Բոլորը խառնվել են իրար, հանդես են գալիս առաջարկներով, քննադատում են, մի մասն էլ գովերգում է։ Կրկին խառնաշփոթ և կրկին <<սևեր>> ու <<սպիտակներ>>, կրկին <<հներ>> ու <<նորեր>>։ <<Մոդայիկ>>, <<կիրթ>>, <<գրագետ>> երևալու համար չի կարելի լռել, առավել ևս գովերգել այն, ինչը կործանելու է պետությունը։ Թող բարձր չհնչի, բայց հենց պետությունը, քանզի ամուր պետության հիմքում ազգային ու ամուր հենք ունեցող դպրոցն է։ Ինչ խոսք, շուրջ 30 տարի փորձարկումներ են կատարվում կրթական ողջ համակարգում, ինչի արդյունքում նախակրթությունը որպես համակարգի մասնիկ համարյա թե չկա, հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը որպես ազգային արժեհամակարգ ձևավորող, գիտելիքի պետքական և կիրառելի պաշար տվող ինստիտուտներ կանգնած են վերացման եզրին։
Չեմ անդրադառնալու, թե ինչ չափորոշիչներ, ծրագրեր և դասագրքեր են պատրաստվում շրջանառվել, այլ ընդամենը կներկայացնեմ դիտարկումներ։
Երբ որևէ բան պահանջ ունի փոփոխության, անհրաժեշտ է վերլուծություն և հստակ հիմնավորում առաջարկված փոփոխությունը շրջանառելու համար։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության գերատեսչությունները կատարել են վերլուծություններ, թե ինչ ունեինք, որոնք այժմ անթույլատրելի են, որն է, որ պետք է շարունակել և իրենց առաջարկած բարեփոխոմների արդյունքում ի՞նչ ենք ունենալու։ Ավելի քան համոզված եմ, փաստարկներ չկան։
Բարեփոխումներ անելու համար պետք է ունենալ ինստիտուտներ, որտեղ կծնվեն պետականաշինությանը նպաստող կրթական նախագծերը, այնուհետև կստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ, որտեղ ընդգրկված կլինեն փորձագետներ, աշխատող մանկավարժներ։ Մեր հայկական երկու պետություններում, չգիտես ինչու, ընտրել են այլ տարբերակ։ ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ ինչ-որ փորձագիտական խմբեր են կազմավորվում, անհայտ միջազգային կազմակերպություններից ֆինանսավորվելով <<պատվեր>> կատարող են դառնում, այնուհետև որևէ պատասխանատվություն չկրելով վերադառնում իրենց առօրյային։ ԱՀ-ում ավելի <<բարի>> ու <<խաղաղ>> տարբերակ են ընտրել․ ընդունել ի գիտություն այն ամենը ինչ կառաջադրվի ՀՀ գործընկերներից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular