ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուշն ու Գեղամը Ապրիլյան պատերազմից 6 ամիս առաջ էին ամուսնացել. Գեղամը զոհվեց՝ այդպես էլ չիմանալով, որ երեխա են ունենալու

ՎԻԴԵՈ

Blognews.am-ը գրում է.

«Ողջ գիշեր բոլորը գիտեին, որ նրա ամուսինը զոհվել էր ժամեր առաջ, իսկ ինքն անտեղյակ էր»:

Այսպես էր մակագրել Արշակ Զաքարյանն ապրիլյան դաժան օրերին առաջնագծում նկարած իր տեսանյութը: 

Հետո պարզվեց՝ Անուշն ու Գեղամը ընդամենը 6 ամիս առաջ էին ամուսնացել: Հանդիպել էին զորամասում, որտեղ երկուսն էլ ծառայում էին: Սիրահարվել, ամուսնացել էին ու երազում էին երեխաների մասին:

Ապրիլյան պատերազմը բազում մարդկային ճակատագրերի հետ միասին չխնայեց նաև Անուշի ու Գեղամի երջանկությունը: Վերջին անգամ Անուշն ամուսու հետ հեռախոսով է զրուցել: Երիտասարդ կնոջ համար էր անհանգստանում, հորդորել էր զգույշ լինել ու չվախենալ, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու: Հետո եղավ այն, ինչը գիտենք բոլորս:
Ապրիլի 4-ին Անուշին հայտնեցին, որ ամուսինը զոհվել է, իսկ հետո ուշագնաց Անուշին ուշքի բերած բժիշկը նրան ասաց, որ բալիկի է սպասում:

BlogNews.am-ն այսօր կապ հաստատեց Անուշի հետ՝ իմանալու՝ ինչպես է ընթանում հղիությունը: «Հղիությունս նորմալ է ընթանում, ամեն ինչ լավ է: Աղջիկս կծնվի նոյեմբերի վերջին: Այս բոլոր ամիսներին միայն այդ միտքն է ապրեցրել մեզ: Սպասում ենք՝ վայրկյանները հաշվելով: Միայն մի բանի համար եմ շատ ցավում, որ Գեղամն այդպես էլ չիմացավ իմ հղիության մասին…»:

Հիշեցնենք, որ Գեղամ Մկրտչյանը զոհվել է Թալիշի պաշտպանության դիրքերում՝ ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Մայիսի 28-ին ՀՀ նախագահը Անուշին է հանձնել ամուսնուն հետմահու շնորհված «Արիության մեդալը»:


Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular