ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը դեմ է, կառավարության արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշմանը, քանի որ, ըստ նրանց երկիրն առանց այն էլ կանգնած է տնտեսական կոլապսի եզրին: Եվ այդ վիճակը ևս մեկ ամսով երկարաձգելը կարող է է՛լ ավելի խորացնել ճնգնաժամը: Ու թեև կառավարությունը խոստացել է որոշ չափով մեղմել սահմանափակումները, սակայն, այն չի օգնի փակված բիզնեսները վերաբացելու և լիարժեք գործունեություն ծավալելու համար:
ԲՀԿ-ականների կարծիքով բոլոր նախապայմանները կան տարվա վերջին ամիսների ընթացքում գոնե որոշ չափով ուշքի գալու համար, չնայած, որ դա չի փրկի սնսնկացման եզրին հասած մարդկանց ոտքի կանգնել: Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր կուսակիցներին պահպանել զգոնությունը և կրկնակի եռանդով աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ ոտքի կանգնելու հնարավորություն ունենան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular