ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս առաջին անգամ՝ ընդլայնված կազմով «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կուսակցության խորհրդի ու մարզային կառույցների պատասխանատուները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կուսակցաշինությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգի հրատապ հարցերի լայն շրջանակի, իսկ մարզային կառույցների պատասխանատուները հանդես են եկել հաշվետվություններով։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախանշեց կուսակցական աշխատանքների կազմակերպման հետագա անելիքները։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ ինչքան էլ չար լեզուները փորձեն ինչ-ինչ տեղեկություններ տարածել, դրանք սին են և իրականությունից շատ հեռու: Այս ամենը կրկին անգամ փաստում է, որ ոչ միայն կուսակցության աշխարհագրությունն է ընդլայնվում, այլև շարքերն են համալրվում, ինչը խոսում է քաղաքական ուժի պահանջված լինելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular