ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում են ուշագրավ զարգացումներ. ինչպե՞ս իրեն կդրսևորի ընդդիմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսի նոր դեպքերի նվազմանը զուգահեռ կառավարության կողմից օրերս որոշում ընդունվեց արդեն 5-րդ, սակայն թերևս վերջին անգամ ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մինչև սեպտեմբերի 11-ը։ Եվ ուշագրավ է, որ որոշ սահմանափակումներ հանվում կամ մեղմացվում են։

Մասնավորապես, այսուհետև կթույլատրվեն պարտադիր դիմակներով ու սոցիալական հեռավորության պահպանման պայմանով հավաքներ, ցույցեր ու գործադուլներ անցկացնել, որոնք արգելված էին անցած ամիսների ընթացքում։ Ըստ էության սահմանափակումների թուլացումը և քիչ-քիչ անցումը բնականոն կյանքին ենթադրում են, որ սեպտեմբերին քաղաքական թեժ զարգացումներ, այդ թվում` նաև հանրահավաքներ և ցույցեր են սպասվում։

Իհարկե, միշտ էլ կիրառվել է «թեժ աշուն» արտահայտությունը, սակայն այս տարի այդ տերմինը փոքր-ինչ յուրօրինակ իմաստ կարող է ստանալ, քանզի գործող իշխանություններից այս ընթացքում դժգոհությունները խորացել են ահռելի ծավալներով, իսկ անցած ամիսներին բացասական էներգիան գնալով կուտակվել է:

Տրամաբանական է, որ սպասվող քաղաքական գործընթացներում իր ուրույն տեղն է ունենալու ընդդիմությունը։ Իսկ ընդդիմադիր դաշտում ուժեղ դիրքերում են ԲՀԿ-ն, «Հայրենիք» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որոնք հնարավորություն ունեն լինել ընդդիմադիր դաշտում և ընդհանրապես քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների առանցքում։

Մասնավորաբար, ուշադրութուն է գրավում այն հանգամանքը, որ գնալով քաղաքական դաշտում «Մեկ Հայաստան» կուսակցությունը մեծացնում է իր դերակատարությունը և փորձում է ավելի ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական կյանքին։

Եվ ընդհանրապես, աշնանը ավելի հստակ կարող է ուրվագծվել, թե հատկապես որ ճանապարհով են գնալու ընդդիմադիր ուժերը՝ դեռևս առանձին-առանձին, թե միասնական պայքարի: Բայց այն, որ հանրության սպասումները իշխանություններից չեն արդարացել, դժգոհությունները մեծացել են, հիասթափությունն անսահման է, այլևս անկասկած է: իսկ դա նշանակում է, որ մենք ականատես ենք դառնալու ուշագրավ զարգացումների:

Արթուր Կարապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular