ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովուրդը Ցեղասպանության 101-րդ տարելից է թևակոխում որպես վերածնված ժողովուրդ. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար ապրիլ ամիսը նախ Ցեղասպանության ոգեկոչման տարի է, սակայն 2016թ. ապրիլը դարձավ նաև ադրբեջանական ագրեսիայի և քառօրյա պատերազմի ամիս: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչու չէ, այս ամիսը նաև դասեր քաղելու, սթափվելու, միասին առանց ամպագորգոռ հայտարարությունների անելու, աշխատելու ամիս է»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից է թևակոխում որպես վերածնված ժողովուրդ:
«Ապրիլի 24-ի խորհուրդն այլևս ցեղասպանվելու, սպանվելու, հայրենազրկվելու մեջ չէ: Ապրիլի 24-ի խորհուրդը պետք է լինի վերածնվելը, հզորանալը, միասնական լինելը և դրա վառ վկայությունն է երկու հայկական պետությունների գոյությունը: Ապրիլի 24-ը մենք թևակոխեցինք որպես առյուծ տղաներ, իսկական հայորդիներ, անկախություն և ազատություն տենչող սերունդ ունեցող հանրություն: Մենք ունեցանք խորհրդարան, ոքրտեղ իշխանություն, թե ընդդիմություն, կարողացան միավորվել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց, որ խորհրդարանում շատ են հնչում սթափվելու և դասեր քաղելու կոչեր:
«Հետևություններ արվում են, բայց խնդրում եմ հասկանալ, որ հետևություններ արվել և արվելու են լուռ, առանց բարձր ու պոպուլյար հայտարարությունների, որովհետև հիմա ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է»,- ասաց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular