ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները շարունակում են չկողմնորոշված մնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր, երբ գերտերությունների ներքաղաքական պայքարը տեղափոխվել է գլոբալիստներ և հակագլոբալիստներ ճակատ, երբ աշխարհը կանգնել է գերտերությունների առաջարկած բավականին վտանգավոր երկընտրանքի առջև, հայաստանյան ներքաղաքական դաշտի իշխանություն-ընդդիմություն ճակատում շարունակում են իրար մրոտելով իշխանական բլիթների համար պայքարել:

Եվ տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունը ոչ թե փորձում է աշխարհի հետ համահունչ քայլելու կամ, գոնե, տեղում արժանապատիվ դոփելու այլընտրանք առաջարկել, այլ, մեծ հաշվով, դեպի անցյալ գահավիժելու իր տարբերակն է ներկայացնում:

Մինչդեռ, փաշինյանական խոստումներն ու 2018-ի իշխանափոխությունն այլ սպասումներ էին արթնացրել հասարակության մեջ, սակայն դրանք, հեղափոխական իշխանությունների թեթև ձեռքով, մինչ օրս շարունակում են օդում կախված մնալ: Ու, եթե թվում էր, թե քաղաքական փոփոխությունները պետք է շղթայական ռեակցիա առաջացնեին, բայց արի ու տես, որ տնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ուղղություններով անորոշության ալիքը շարունակում է քանդել եղած հույսերը:

Նորը կառուցելու համար նախ հարկավոր է հին հիվանդությունները ճիշտ ախտորոշել և հստակ օրինակներով, անգամ՝ վիրաբուժական մեթոդներով, վճռական որոշումներ կայացնել՝ ի շահ հասարակության և երկրի: Օրինակ՝ կրավորական կեցվածք ընդունելու և Ամուլսարի շահագործման դեմ պայքարը ջլատելու փոխարեն, իշխանությունները վաղուց պետք է քաղաքական կամք դրսևորեին և հստակ որոշում կայացնեին: Առավել ևս, որ հանքի շահագործման թույլտվությունից մինչև միջազգային ներդրողներ բավականին խնդրահարույց դրվագներ կան:

Բայց, չգիտես ինչու, իշխանություններն այս հարցը շարունակում են չնկատելու տալ ու խնդրի կարգավորման լողացող քաղաքականություն վարել: Մինչդեռ, այսօրվա պահանջը ճիշտ ժամանակին աշխարհի հետ համահունչ օպերատիվ գործելը ու ժողովրդամետ, պետականամետ որոշումներ կայացնելը պետք է լինի, ոչ թե լոգդաուն կեցվածք ընդունելով մարդկանց աչքին թոզ փչելը: Ստացվում է, որ թեև վաղուց եկել է հստակ քայլեր իրականցնելու ժամանակը, բայց իշխանությունները դեռ շարունակում են չկողմնորոշված մնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular