ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենակարևորը կրկին մնաց ստվերում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕրերսՀՀվարչապետՆիկոլՓաշինյանըհարցազրույցէրտվելBBC-ի «Hardtalk» հաղորդաշարին, որը բավական լայն արձագանքի արժանացավ ոչ միայն միջազգային հարթակներում, այլև՝ Հայաստանում: Եվ, եթե շատերն իրենց պարտքը համարեցին գնահատականներ հնչեցնել միայն օտար լեզվին տիրապետել-չտիրապետելու մասով, ապա ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կետ առ կետ անդրադարձել է հարցազրույցի ժամանակ վարչապետի հնչեցրած շատ հարցերի, որոնցից առանձնացնենք Արցախին վերաբերող հատվածը:

Քաղաքական գործչի կարծիքով, սակայն, ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր, որն արտահատվեց հակամարտության կարգավորման մասին սեփական պատկերացում ու հստակ քաղաքականություն չունենալու փաստով:

Ու, չնայած Փաշինյանը շարունակում է պնդել, որ արցախյան հիմնահարցը լուծելու իրենց մոտեցումն ավելի քան հստակ է՝ գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, բայց ՀԱԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական վերնախավին այդպես էլ չի հաջողվում ներկայացնել համակարտության էությունը, ինչը լավ չէ:

Մինչդեռ, ըստ Զուրաբյանի, ընդամենը պետք էր շեշտել, որ Արցախի հարցը միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։

Ի դեպ, հարցազրույցը նաև լավ հնարավորություն էր միջազգային հանրությանը իրազեկելու, որ Ադրբեջանը, ինքնորոշման պայքարին պատերազմով պատասխանելուց բացի գնալով մեծացրել է իր ախորժակը անցած երեսուն տարիների ընթացքում, իր երկրի ներսում ամենաբարձր մակարդակով վարելով հայատյաց քաղաքականություն, ինչն այսօր երևում է ոչ միայն Հայաստանի սահմանին սադրիչ գործողություններ հրահրելով, այլև երրորդ երկրների հողի վրա՝ բախումների տեսքով:

Կարճ ասած՝ ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ ամենակարևորը Փաշինյանի պատասխանների հստակությունը ու այն քաղաքական մեսիջները պետք է լինեին, որոնք շատ հարցերի վրա լույս կսփռեին, բայց դրանք, ցավոք, այդպես էլ չհնչեցին, թեև շատ կարևոր էին արցախյան հարցի կարգավորման մասին Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը ներկայացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular