ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսի բողոքի ակցիաները. գործադուլներ են սպասվում, քանի որ Լուկաշենկոն անսասան է մնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանգստյան օրերից հետո Բելառուսում նոր գործադուլներ են սպասվում, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով երկարաժամկետ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Ընդդիմադիրները գործադուլների կոչ են անում՝ ի պատասխան ոստիկանության կողմից իրագործվող բռնությունների և օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման: Նախագահը, սակայն, հայտարարելով, որ իր հաղթանակը համոզիչ է, անսասան է մնում:

Կիրակի օրը նա կանչել է աջակիցներին՝ իրենց երկիրն ու անկախությունը պաշտպանելու: Լուկաշենկոյի համաձայն՝ զայրույթը սկսել է աճել դեռևս կենտրոնական ընտողական հանձնաժողովից, երբ նա ստացավ ձայների 80,1%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր Սվետլանա Տիխոնովսկայան՝ 10,12%-ը: Տիխոնովսկայան, ով արդյունքները հրապարակայնորեն հերքելուց հետո մեկնել է Լիտվա, պնդում է, որ իրականում նա ստացել է ձայների 60-70%-ը:

Երկուշաբթի օրը տեղադրած վիդեոյում նա հաղորդում է, որ պատրաստ է «ազգային լիդեր» դառնալ, որպեսզի վերականգնի խաղաղությունը՝ ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին և պատրաստվելով նոր ընտրություններին: Ընտրություններից հետո ձերբակալվել է 6700 մարդ: Շատերը խոսում են անվտանգության ծառայությունների կողմից տանջանքների ենթարկվելու մասին: Պետական հեռուստատեսության աշխատակազմը երկուշաբթի օրը գործադուլ է արել, ինչի մասին վկայում են նաև արտասահմանյան թողարկումներում երևացող դատարկ սեղանները:

BBC-ի Կիևի թղթակից Jonah Fisher-ը հայտնում է, որ այս շաբաթ նոր գործադուլներ են սպասվում: Կիրակի օրը աջակիցների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ եթե նոր ընտրություններ տեղի ունենան, «Բելառուսը՝ որպես պետություն, կմեռնի»: Նա, աջակիցներին դիմելով, ասել է, որ նրանք առաջին անգամ կարողանան պաշտպանել իրենց երկիրը, անկախությունը, իրենց կանանց, քույրերին և երեխաներին: Նա ավելացրել է, որ այս անգամ չճնշվելու դեպքում ընդդիմությունը առնետի նման բնից դուրս կսողար: Զեկույցներ կան, որոնց համաձայն՝ պետական սեկտորի աշխատողներին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքների օգնությամբ ստիպել են մասնակցել Լուկաշենկոյի կազմակերպած հավաքին:

Մի շարք պաշտոնյաներ, ինչպես հայտնի է, հրաժարական են տվել: Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ԵՄ-ն պետք է շարունակի մոբիլիզացիան՝ հարյուր հազարավոր բելոռուսների օգտին, ովքեր խաղաղ կերպով բողոքում են իրենց իրավունքների, ազատության և ինքնիշխանության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular