ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօր՝ օգոստոսի 18-ին, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստին Նազիկ Ամիրյանը ներկա չէր։ Նրա պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հետաձգել դատական նիստը մինչեւ արտակարգ դրության ավարտը։

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական գործերը եւ կքննվեն առանձին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular