ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել․

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել, փոխանցում է Ermenihaber-ը։

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդի մնացորդները լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:

Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:

«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ», -ահազանգել է լեռնագնացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular