ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որով շնորհավորել է այժմ մեկուսարանում գտնվող բլոգեր ամուսնուն: Այս մասին հայտնում է «Риа Новости»-ն: «Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրել է, որ ձեզ փոխանցեմ իր բառերը։ Նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք, այլ ամեն բան անեք, որ լավ ապրեք»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: Տիխանովսկայան հայտնել է, որ ամուսնուն մեղադրում են հանցագործության համար, որը նա չի գործել։ Սերգեյ Տիխանովսկին նախագահ դառնալու համար իր թեկնածությունն էր փորձել առաջադրել, սակայն գրանցման փուլում մերժում էր ստացել, փոխարենը իր փաստաթղթերն էր ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular