ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Մերկելը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսով բանակցություններ է վարել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո Բելառուսում տիրող իրավիճակը: Կանցլերը շեշտել է, որ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բելառուսական կառավարությունը պետք է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնության գործադրումից, անմիջապես ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հասարակության հետ համազգային երկխոսության մեջ մտնի:

Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

Մերկելը հաղորդել է, որ դիվանագիտական ուղիներով կապվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ երկրում տիրող իրավիճակը կարգավորելու նպատակով:

Ռուսական կողմը նշել է, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրի իրավիճակը հանգամանորեն վերանայվել է: Պուտինն անընդունելի է համարել Բելառուսի ներքին գործերին խառնվելու ցանկացած արտաքին փորձեր, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի հետագա սրացմանը: Նա իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս է հայտնել:

Պուտինն ու Լուկաշենկոն արդեն երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ երկրում ներքին սպառնալիքների ազդեցությամբ իրավիճակի սրման դեպքում համատեղ կգործեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular