ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորբաչովը մատնանշել է Լուկաշենկոյի սխալը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Նախկին Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի խոսքերով Լուկաշենկոն չափազանց ուշ է դիմել ձեռնարկությունների աշխատողներին: Նա նաև նշել է, որ ԽՍՀՄ-ի գոյության ավարտին ինքը ևս դիմել է արդյունաբերության աշխատողներին, բայց ցանկալի արդյունքի չի հասել: Գորբաչովն ասել է. «Մենք անհրաժեշտ աջակցությունը չստացանք: Ես հակված չեմ մեղադրել աշխատողներին»:

ԽՍՀՄ-ի նախկին նախագահն ավելացրել է, որ Բելառուսի առկա իրավիճակն արտաքին ազդեցությունների է ենթարկվում:

Ավելի վաղ ՌԴ խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը բացատրել է, թե ինչու է Լուկաշենկոյի պարտությունն անխուսափելի: Ըստ նրա՝ ներկայիս գլխավոր մարտերն ընթանում են տեղեկատվական ոլորտում: Բելառուսի պետական ԶԼՄ-ները ջանում են չանդրադառնալ բողոքի ցույցերի հետ կապված թեմաներին, ինչը նպաստում է քաղաքական մարտում Լուկաշենկոյի պարտությանը:

Ինչպես գիտենք, օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ցույցեր են անցկացվում՝ նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով: Որոշ քաղաքներում ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ: Հայտնի է, որ ցույցերը ճնշվել են արցունքաբեր գազի, լուսաաղմկային նռնակների և ծխային ռումբերի միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular