ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիխանովսկայան Եվրոմիությանը կոչ է արել չճանաչել ընտրությունների արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Սվետլանա Տիխանովսկայան անգլերենով դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցել երկրի «զարթոնքին»: Հաղորդագրության մեջ նա ներկայացրել է իրադրությունը և եզրակացրել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «կորցրել է իր լեգիտիմությունը» համաքաղաքացիների և ողջ աշխարհի աչքերում: Տիխանովսկայան նաև ավելացրել է, որ երկրի իշխանության փոխանցման գործընթացը հեշտացնելու համար ձեռնարկել է համակարգող խորհրդի ստեղծում:

Այսօր՝ օգոստոսի 19-ին Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն արտահերթ վիդեոհանդիպում կունենան՝ ուղղված Բելառուսում տիրող իրավիճակի քննարկմանը:

Եվրախորհրդի ներկայացուցիչ Շառլ Միշելը օգոստոսի 17-ին հրավիրել է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին՝ նշելով. «Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու իրավունք ունի: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը և խաղաղ ու ինկլյուզիվ երկխոսություն սկսել: Բելառուսի ղեկավարությունն է, որ պետք է արտացոլի ժողովրդի կամքը: Կողմնակի միջամտություն չպետք է լինի»:

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները Շառլը համարել է անազատ և անարդար, իսկ ցուցարարների հանդեպ բռնության կիրառումը՝ անընդունելի: Օգոստոսի 17-ին ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեփ Բորրելը հաստատել է, որ ԵՄ-ն աշխատում է նոր պատժամիջոցների ցուցակների վրա՝ նախատեսված Բելառուսում բռնության, խաղաղ ցույցերի ճնշման և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular