ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային փորձը քիչ չէ, Հայաստանում դեռ գործում են չգրված օրենքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Օրերս դատարանը որոշում է կայացրել անձի հանդեպ խափանման միջոց կալանք չկիրառել, քանի որ քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել: Սա որոշ շրջանակների թույլ է տվել եզրակացնել, որ վերջերս ընդունված Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն անկատար է և գործնականում որևէ հարց չի կարողանալու լուծել:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, համաձայն չէ այս տեսակետի հետ և խորհուրդ է տվել երկրում ընթացող բարեփոխումների դեմ պայքարողների փսփսոցներին ուշադրություն չդարձնել: Նախարարի դիտարկմամբ օրենքը գործնականում շատ քիչ է կիրառվել և օրենքի մակարդակում որևէ խնդիր չունի, քանի որ այն բխում է միջազգային փորձից: Բադասյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ, որոնք կապացուցեն օրենքի կիրառելիությունը:

Ամեն դեպքում, նշենք, որ այդ մշակույթը Հայաստանում վերելք ապրեց անկախությունից հետո, որը հետագայում շատերի համար դարձավ մտածելակերպ կամ ապրուստ հայթայթելու միջոց:Եվ այս պայմաններում անշուշտ դժվար կլինի ապացուցել այս կամ այն անձի ստվերում գործելու փաստը: Առավել ևս, երբ հասարակական կարծիքի տեսանկյունից ևս դեռ բավական խնդիրներ կան, որոնք ամենայն հավանականությամբ շուտ չեն կարող լուծվել:

Արման Հակոբյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular