ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Բացելով քննարկումը՝ վարչապետն ասել է. «Հարգելի գործընկերներ, հավաքվել ենք քննարկելու միջհամայնքային և համայնքային ճանապարհների կառուցման հետ կապված մեր անելիքները: Խոսքը հատկապես գյուղական համայնքներում մեր միջավայրի ձևավորման խնդիրներին է վերաբերում, և մենք գիտենք, որ, ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ դա ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական: Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից: Եվ այստեղ հարցը հետևյալն է. կան գյուղեր, համայնքներ, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և մենք նաև վերջին օրերին տեսանք, որ բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում: Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով: Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular