ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը միայն ունեցել է ձեռքբերումներ անվտանգության առումով․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, ընդհակառակը, բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը միայն ունեցել  է ձեռքբերումներ, եթե խոսքը վերաբերում է մեր անվտանգությանն ու պաշտպանությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին,  լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ անկախ Հայաստանի ղեկավարներից ինքը միակն է, որի օրոք տարածքային կորուստներ են եղել։

«Չեմ ուզում, որպեսզի սևեռվենք այն եզակի մարդկանց կարծիքներին, որոնք այդպիսի հայտարարություններ են անում, և նրանց նպատակը դրանով իրենց վրա ուշադրություն հրավիրելն է։ Բացարձակ համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,– ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular