ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսականների, աթեիստների թե՞ անմեղսունակների իշխանություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է գործող իշխանությունները դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ամբոջապես հանել են, ավելին՝ խոստացված տարբերակը, թե այնպետք է ներառվի «Հայոց պատմության» դասագրքերում, նույնպես իշխանությունների հերթական սուտն էր։ Դրան գումարած, «Հայ գրականություն» առարկայի անվանումից դուրս է եկել «հայ» բառը, իսկ, 7-12-րդ դասարաններում «Գրականություն» վերանվանված առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից մի շարք հեղինակների ստեղծագործություններ ուղղակի գոյություն չունեն, նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկություններ՝ նույնպես չկան։ Ըստ էության՝ «թավշյա հեղափոխականներն» իրենց այդ գործողություններով՝ ուղղակի հարված են հասցնում մեր սերունդների ազգային և քրիստոնեական ինքնությանը և ընդհանուր հայ տեսակին: Նպատակն ակնհայտ է` հային կտրել իր հոգևոր ու մշակութային արմատներից: Փաստ է՝ «նոր Հայաստանի» կրթության պատասխանատուները հայ հեղինակների փոխարեն, կարծես հանկարծակի հայտնաբերել են, ասենք, թուրք կամ մոնղոլ հեղինակների, նրանց ստեղծագործություններ ու, հետևաբար, որոշել առաջիկայում նրանց «ռադ անել»: Հայաստանում իշխանությունը բռնազավթած վայ-իշխանավորները նախատեսելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վերացնել, այսօրվանից էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծելու Հայաստանում ակտիվորեն գործող բազմաթիվ, այդ թվում նաև քայքայիչ և ամբողջատիրական աղանդների ու նրանց գործունեության համար: Այս ամենը զարմանալի չի, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները նման զարգացումներ ունեն, որորվհետև փաշինյանական իշխանությունը բաղկացած է նաև բացահայտ աթեիստ, Արսեն Թորոսյանից, սորոսական պատգամավորներից ու անհասկանալի ծագում ունեցող քաքացիական ակտիվից, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների, սեռական փոքրամասնությունների կամ ԼԳԲՏ-ների աչքի լույս, Երևանում սատանիստական ռոք խմբերի համերգներն իր պաշտպանության տակ վերցրած, հովանավորած, ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանից ու նրանց նման ապիկարներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Արթուր Կիրակոսյանը
www.1or.am


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular