ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողան. ոչ մի սպառնալիք մեզ հետ չի կանգնեցնի Արեւելյան Միջերկրածովում բնական ռեսուրսների որոնումից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի սպառնալիք Թուրքիային հետ չի կանգնեցնի Արեւելյան Միջերկրածովում բնական ռեսուրսների որոնումից, հաղորդում է  Reuters-ը:

Նա նշել է, որ Անկարան տարածաշրջանում խաղացողներից լարվածության ապաէսկալացիայի հարցով քայլեր է ակնկալում:

«Թուրքիան մինչեւ վերջ կպաշտպանի Արեւելյան Միջերկրածովում իր իրավունքները: Ոչ մի ուժ կամ սպառնալիք մեզ հետ չի կանգնեցնի»,-ասել է նա՝ հավելելով, որ Անկարան ցանկանում է վեճը լուծել երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով:

 
 

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայիոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ պայմանով, որ Անկարան անհապաղ դուրս կբերի իր ռազմանավերն ու սեյսմիկ հետազոտական նավերը Հունաստանի մայրցամաքային ծանծաղուտից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular