ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտոբուսի վթարից տուծած ՀՀ քաղաքացիներից 3-ը վերակենդանացման բաժնում են. նրանց վիճակը ծանր է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վլադիկավկազի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած. նրանցից 4-ը՝ ՌԴ քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ են, որոնք Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը, որը գտնվում է Վլադիկավկազում:

Վիրավորներից մյուս 4-ը՝ երեք տղամարդ եւ մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնել է, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին եւ ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։

Այնուհետեւ ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1¬ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։

Վարդան Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության եւ հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը եւ հետագա տեղափոխման հարցերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular