ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեյցարական Օլտեն քաղաքի արտադրական թաղամասի բնակիչները մի քանի օր է սոցցանցերում հայտնում են, որ երկնքից շոկոլադե փոշի է թափվում: Որպես ապացույց բնակիչները սոցցանցերում տեղադրել են շագանակագույն փոշով պատված ավտոմեքենաների լուսանկարներ: Ավելի ուշ քաղաքային իշխանությունները բացահայտել են «շոկոլադե անձրևի» մեղավորներին: Օլտեն քաղաքում է գտնվում Lindt Spruengli. շոկոլադի վերամշակման ընկերությունը: Պարզվել է, որ գործարանի կակաոյի վերամշակման արտադրամասում օդափոխության համակարգն անսարք է, ինչի հետևանքում կակաոյի փոշին տարածվել է հարակից թաղամասերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular