ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը ինչ-որ մտախավություններ ունի քննիչ հանձնաժողովի եզրակացության առումներով. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ամենասուր քննադատներից էր, 1օr.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին, նշեց, որ իրեն հուզող որոշ հարցերի պատասխաններ նա, այնուամենայնիվ, ստացել է, բայց եղել են նաև պատասխաններ, որոնք իրենց չեն բավարարել:

«Որոշ ասեկոսեներ կային, օրինակ՝ Խաչատուրովի, Կարեն Կարապետյանի հայտարարությունների առումներով, որոնք փորձում եմ ընդունել, բայց ինձ համար ընդունելի չէ, որ եթե մեր բանակը զինված է 80-ականների զինտեխնիկայով, ապա ինչպե՞ս էին բարձրաստիճան զինվորականները 2015-16 թվականների գերժամանակակից ամենագնացներով երթևեկում: Սա է խնդիրը: Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վերաբերյալ Սերժ Սարգսյանի կարծիքը ես չեմ կարող կիսել»,-ասաց քաղաքագետը:

Գ. Համբարյանը կարծում է, որ ապրիլյանի իրադարձությունների ժամանակ իր քննադատությունները տեղին էին, մասնավորապես՝ որ հետախուզությունը շատ վատ է աշխատել, ինչը, ըստ նրա, ընդունեց նաև Ս. Սարգսյանը: Քաղաքագետի կարծիքով՝ ներկայում ևս բարձրաստիճան զինվորականները իրավունք չունեն գերժամանակակից ամենագնացներով երթևեկել, քանի դեռ մեր բանակը զինված է 80-ականների զենքերով:

«Չեմ ասում զապորոժեցով երթևեկեն, բայց 80, 90,100 հազարանոց մեքենաներով շրջելը շատ մեծ ճոխություն է, եթե մեր բանակը զինված է 80-ականների զենքերով»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով Ս. Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Արցախի օդային տարածքն այն աստիճանի պաշտպանված է եղել, որ ադրբեջանական հարվածող ԱԹՍ-ները չեն հատել սահմանը, Գ. Համբարյանը նշեց, որ բոլորին է հայտնի, որ քառօրյայից մեկ-երկու օր անց Մարտակերտում հակառակորդի հարվածային անօդաչու սարքից ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով ջոկատի անդամներից 6-ը տեղում են մահացել, իսկ տղաներից մեկն էլ ծանր վնասվածքներ էր ստացել, մահկանացուն կնքել է հաջորդ օրը:

«Ճիշտ է, ապրիլյան քառօրյայի ժամանակ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը Ստեփանակերտին հարվածներ չեն հասցրել և մեր զինվորները իրենց գերազանց են այդ օրերին դրսևորել, խոցելով ադրբեջանական ուղղաթիռներ և թույլ չտալով, որ ավելի ծանր օդային զինտեխնիկա ներգրավվի ռազմական գործողություններին, բայց պետք է արձանագրենք, որ ադրբեջանական ԱԹՍ-ները Արցախի օդային տարածք ներխուժել են և մեր տանկերը հիմնականում խոցվել են հենց նրանց կողմից կիրառված իսրայելական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից»,-ասաց Գ. Համբարյանը:

Խոսելով ՀՀ երրորդ նախագահի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության հրապարակումից առաջ կազմակերպած ասուլիսի քաղաքական ենթատեքստի մասին, Գ. Համբարյանի պատասխանեց.

«Իմ կարծիքով պարոն Սարգսյանը ինչ-որ մտախավություններ ունի քննիչ հանձնաժողովի գործունեության և եզրակացության առումներով, այդ իսկ պատճառով էլ ավելի արագ գործեց և փորձեց հասարակությանը հասցնել իր մտքերը 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular