ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը թույլատրել է Լուկաշենկոյին մասնակցել նոր նախագահական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը դեմ չի լինի, եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանա մասնակցել նոր նախագահական ընտրություններին: Սրա մասին հայտնել է ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան՝ ավելացնելով, որ ցանկացած քաղաքացի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի:

«Բելառուսի գործող նախագահի լիազորություններն ուժի մեջ են մինչև նոյեմբերի 5-ը: Դրանից հետո մենք մտադիր ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնել՝ հրավիրելով միջազգային դիտորդների: Կենտրոնական ընտրողական հանձնաժողովը, սակայն, պետք է լիովին թարմացվի, ղեկավար՝ Լիդիա Երմոշինան՝ փոխարինվի»,- ասել է Կոլեսնիկովան:
Օգոստոսի 19-ին Համակարգող խորհուրդն անվանել է իր գործունեության նպատակները: Մասնավորապես՝ այն փորձելու է հաղթահարել քաղաքական ճգնաժամը՝ իշխանության հետ երկխոսության, ցուցարարների նկատմամբ բռնարարքներից հրաժարվելու և բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ճանապարհով, ինչպես նաև նոր նախագահական ընտրություններ անցկացնելով:
Լուկաշենկոն խորհրդի ստեղծումն անվանել է իշխանության զավթման փորձ: Նրա կարծիքով ընդդիմությունն ուղղված է խզել Բելառուսի հարաբերությունները ՌԴ-ի հետ: Խորհրդի անդամները հերքել են Լուկաշենկոյի մեղադրանքները՝ դրանք «մանիպուլյացիայի և խաբեության փորձ» անվանելով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular