ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը կոչ է արել չգնել Goodyear ընկերության անվադողեր նրա Maga ֆիրմային կեպկայի արգելքի պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չգնել Goodyear ընկերության անվադողեր նրա Maga ֆիրմային կեպկայի արգելքի պատճառով։

«Մի՛ գնեք GOODYEAR-ի անվադողեր։ Նրանք արգելք են դրել MAGA կեպկայի վրա։ Լավագույն որակի անվադողեր գնեք շատ ավելի էժան գնով»,- նշել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում, ամեն ինչում մեղադրելով «արմատական ձախ դեմոկրատներին»։

Ի պատասխան նախագահի գրառման մեկնաբաններից մեկը ԱՄՆ նախագահի խոշոր պլանով լիմուզինի լուսանկարն է տեղադրել, որի վրա երեւում են Goodyear ընկերության անվադողերը։

Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ անվադողերը կփոխի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular