ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համատարած վեթինգի պահանջը շարունակում է օրակարգային հարց մնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շարունակում է պնդել, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելը մեկ օրվա գործ չէ, բայց և չի էլ ցանկանում խոսոտովանել, որ իշխանափոխությունից հետո, փաստորեն, նույն այդ համակարգը կոռումպացված դատավորներից ու քննիչներից մաքրելու և այն նոր ուժերով համալրելու համար երկուսուկես տարի արդեն կորցրել ենք:

Իշխանափոխության սկզբում հասարակությունն ու փորձագետները համակարգը մաքրելու միայն մեկ ճանապարհ էին տեսնում՝ համատարած վեթինգը, սակայն, նույն Բադասյանը հետագայում այս ճանապարհը ևս փակեց, հայտարարելով, որ միջազային փորձը ցույց է տալիս, որ վեթինգից հետո երկար ժամանակ հնարավոր չի լինում համակարգը ուշքի բերել:

Արդարադատության նախարարի կարծիքով՝ կան իրավապաշտպաններ և իրավաբաններ, որոնք իրավունքի ոլորտի աղանդավորներ լինելով հասարակության որոշակի խմբի համոզել են, որ հնարավոր է դատաիրավական ոլորտում մեկ կամ երկու ամսում վերջ դնել տասնամյակների պատմություն ունեցող ձախողումներին: Նախարարի կարծիքով, չնայած դժգոհություններին, գերատեսչությունը մեկ տարում չորս համապարփակ ռազմավարություն է ընդունել, ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին օրենք ընդունել, իսկ սեպտեմբերից արդեն կգործի համապատասխան ստորաբաժանում դատախազությունում:   

Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա, իսկ այս պարագայում՝ ապօրինի հարստացածները կարող են իրենց պատկանող սեփականությունները կա՛մ օտարել, կա՛մ գրանցել այլ անձանց անունով, է՛լ ավելի խճճելով իրավիճակը:

Այսինքն՝ ստացվում է, որ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի ներդրված ժամանակի արդյունավետության մասին գնահատականներ հնչեցնել, իսկ ապօրինի հարստացածներն այս ընթացքում լայն հնարավորություն կունենան ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից: Եվ, կրկին կունենանք մի իրավիճակ, երբ բոլորը կիմանան, թե որտեղ է թաքնված շան գլուխը, բայց այդ մասին փաստերով խոսել կրկին չեն կարողանա:

 

Կարեն Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular