Թանգարանի նորանշանակ տնօրենը անակնկալ էր պատրաստել առաջին այցելուի համար
ՄՇԱԿՈՒՅԹՀամավարակի պատճառով երկար դադարից հետո իրենց դռներն են բացել թանգարանները և գրադարանները: Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրենը անակնկալ էր պատրաստել առաջին այցելուի համար:
Անակնկալը մատուցելու համար, սակայն, երկար պետք չեղավ սպասել: Առաջին այցելուն թանգանարի աշխատանքը սկսելու հենց առաջին օրը այցելեց թանգարան և բավական տպավորված դուրս եկավ թանգարանից:
Հաստատությունն ուրախությամբ ընդունել է նաև իր բոլոր մյուս այցելուներին՝ պահպանելով պարետի կողմից սահմանված համապատասխան բոլոր ցուցումները:
Առաջին այցելուի համար պատրաստված անակնկալ նվերը` կատալոգ, նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանը անվանական մակագրությամբ հանձնել է և շնորհակալություն հայտնել թանգարան այցի համար: Նա նաև նշել է, որ ուրախ կլինի կրկին տեսնել նրան թանգարանում։
Այցելուն նույնպես շնորհակալական խոսք է ուղղել թանգարանի ողջ անձնակազմին և հավելել, որ առաջին անգամն էր այցելում և շատ տպավորված է հեռանում թանգարանից:
Արմինե Գրիգորյան