ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծյունինգ արած հները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն արդեն երկու տարի է, նախկիններին «բոբո» դարձնելով, փորձում է արդարացնել իր թիմի փաստացի անգործությունը և արդյունավետության փաստացի բացակայությունը: 2018թ. նախկինները մերժվեցին ոչ այն բանի համար, որպեսզի նրանց փոխարեն սերիալի երկրորդ պլանի դերասաններն ու ալենները վայելեն կյանքը, կամ որ քիսոներն ու լուլուները Բաղրամյան պողոտայում 10000$ գորգ լվանան:

Արդեն երկար ժամանակ է ինչ վարչապետի ֆասով, վերջինիս քննադատող յուրաքանչյուր քաղաքացի պիտակավորվում է որպես «նախկին»: Հիմա եկեք տեսնենք թե ով է իսկական նախկինը: Անգամ եթե մոռանանք, թե ինչ բարի էր տրամադրված Սերժ Սարգսյանը «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ (հարցրեք հատուկ ծառայություններում այն ժամանակ աշխատող բոլոր ղեկավարներին), չենք կարող շրջանցել ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի ակնհայտ տարբերությունները: Ընդդիմադիր Փաշինյանը ամաչում էր նայել իր 30 տարվա ուսուցչուհու աչքերին, որ նա ցածր թոշակ է ստանում, իսկ վարչապետ Փաշինյանը չի ամաչում: Պատճառը երևի նա է, որ պարոն Փաշինյանը մի ամբողջ 4000 դրամով բարձրացրել է թոշակները: Բայց վարչապետը չի ամաչում իր թոշակառու ուսուցչուհուց, որ իր հետ քայլածների եկամուտները նա բարձրացրել է ընդամենը երկու անգամ:

Ընդդիմադիր Փաշինյանը մեկ տասնամյակից ավել խոսում էր քավոր-սանիկական հարաբերություններից, իսկ վարչապետ Փաշինյանը օրենք է փոխում և համայնքներ միավորում միայն նրա համար, որպեսզի իր քավորը դառնա քաղաքապետ: Ընդդիմադիր Փաշինյանը համոզված էր, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, իսկ վարչապետ Փաշինյանը վստահ է, որ ոչ թե մատերիալ է, այլ մի ամբողջ հանք: Էլ չենք խոսում երթևեկության տեսախցիկների, գույքահարկի, անիմաստ ծախսերի և էլի շատ ու շատ բաների մասին:

Երբ լեհ քաղաքական գործիչ Լեխ Վալենսային նախագահ դառնալուց հետո հարցրեցին, թե ինչո՞ւ էր նա ընդդիմադիր կարգավիճակում մի բան ասում, իսկ նախագահի կարգավիճակում լրիվ հակառակն է անում կամ ասում, նա պատասխանեց՝

«Մարդու տեսակետը կախված է իր նստավայրի կետից»:

Այնպես որ՝ պարո՛ն Փաշինյան, Դուք և Ձեր թիմը ամենևին էլ նոր չեք: Ինչպես կասեր դասականը՝ դուք ծյունինգ արած հինն եք:

 

Միքայել Ղևոնդյան

http://1or.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular