ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը հայտարարել է Նավալնիի արյան մեջ թույնի բացակայության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կալինիչենկոն տեղեկացրել է, որ Ալեքսեյ Նավալնիի արյան և մեզի մեջ թույն չի հայտնաբերվել: Նա ասել է, որ ինչպես Օմսկում, այնպես էլ Մոսկվայում մասնագետները դիտարկում են թունավորման բոլոր հնարավոր տարբերակները:

Գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է Նավալնիի վիճակի բարելավման մասին՝ ավելացնելով, որ նա դեռ անգիտակից վիճակում է և միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Ռուս մասնագետները գտնում են, որ ընդդիմադիրի տեղափոխությունը դեռևս անհնար է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչելիս Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում, այնուհետև Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են վերոնշյալ հիվանդանոցի տոքսիկային վերակենդանացման բաժանմունք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

http://1or.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular