ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում ձերբակալել են անցորդների վրա կացիններով հարձակված ավազակներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում ձերբակալել են զինված ավազակախմբի երկու անդամներին, որոնց մեղադրում են ավազակային հարձակումներում: 

2018 թվականին ավազակախումբը Մոսկվայի առևտրական-շուկայական համալիրներից մեկի տարածքում հարձակում է գործել անցորդների վրա՝ գողանալով փող և թանկարժեք իրեր: Ոստիկանները հանցագործ խմբի ենթադրյալ կազմակերպչից առգրավել են մարտական ատրճանակի վերածված՝ Մակարովի ազդանշանային ատրճանակ, մուրճեր և կացիններ:
Հետաքննությունը բացահայտել է հանցագործների մասնակցությունը չորս հարձակումներում: Վնասի չափը կազմում է ավելի քան 16 մլն ռուբլի: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Ավազակություն», «Կողոպուտ», «Ապօրինի զենքի և զինամթերքի պահպանում» հոդվածներով:
Պարզվել է, որ ձերբակալվածները եկել են հարևան երկրներից: Այժմ  նրանք գտնվում են կալանքի տակ, իսկ բանդայի երրորդ մասնակիցը դաշնային հետախուզման մեջ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular