ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոգոզինը հավանական է համարում այլմոլորակային կյանքի գոյությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոսկոսմոս կազմակերպության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը «Мир24» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Երկրից դուրս, հավանաբար, կյանք կա: Նա ենթադրում է՝ քանի որ տիեզերքն անսահման է, հնարավոր է, որ մեր մոլորակի վրա ստեղծված պայմանները ստեղծված լինեն նաև տիեզերքի մեկ այլ հատվածում:

Ռոգոզինը նաև նշել է, որ հեռավոր տիեզերքի ուսումնասիրման հետ կապված՝ մարդկության խնդիրներից մեկը պետք է դառնա այլմոլորակային կյանքի որոնումը:


Ավելի վաղ Պուլկովյան աստղադիտարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիրնովը նշել է. «Այլմոլորակայինները մեզ համարում են ապուշներ և թերզարգացածներ: Հնարավոր է, որ նրանք մեր ողջ գալակտիկան յուրօրինակ էկրանով ցանկապատել են և 100 միլիարդավոր աստղերին զգուշացնում են, որ թզուկ աստղի մոտ գտնվող քաղաքակրթությունը, որին մենք Արև ենք անվանում, վտանգավոր է: Ավելի լավ է չմոտենալ նրան, որովհետև գիտելիքները, որոնք կնվիրեք երկրացիներին, կարող են նրանց կողմից կիրառվել՝ սեփական բնակչությունը վերացնելու նպատակով՝ գերհզոր ռումբեր կամ թույներ ստեղծելու համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular