Սյունիքում ոլորանում «BMW»-ն մոտ 40 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի 22 LS 782 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 25-amja Ա. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 40 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղեւորներ՝ 38-ամյա Ա. Խ.-ն եւ 40-ամյա Ն. Կ.-ն տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: