ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը. Նա ցուցմունքներ էր տվել Սերժ Սարգսյանի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Araratnews.am-ի տեղեկություններով այսօր ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Աղբյուրի տեղեկություններով՝ Բաղդասարովը մինչ մահը գտնվել է կոմայի մեջ: Հիշեցնենք որ «Ժամանակ» թերթը գրել էր. «Նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը սկսել է ցուցմունքներ տալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Բաղդասարովը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կորցրեց Հայաստանում ունեցած իր հիմնական բիզնեսները՝ նավթամթերքի ներմուծումից մինչև «Արմավիա» ընկերության սնանկացում, և հեռացավ Հայաստանից: Թավշյա հեղափոխությունից հետո նա թեկուզ շատ փոքր ծավալով, բայց սկսել է վերադառնալ տնտեսական գործունեության ոլորտ»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular