ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ օրենսդիրները չեն ցանկանում նախագահ անվանել Սի Ցզինպինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի օրենսդիրները ներկայացրել են օրինագիծ, որն արգելում է անվանել Սի Ցզինպինին Չինաստանի նախագահ եւ առաջարկում է օգտագործել դրա փոխարեն նրա պաշտոնական տիտղոսները, գրում է The Telegraph-ը։

Օրինագիծն արգելափակում է դաշնային միջոցների օգտագործումը պաշտոնական կառավարական փաստաթղթեր կամ հաղորդագրություններ տարածելու կամ ստեղծելու համար, որտեղ Ցզինպինը հիշատակված է որպես «նախագահ», քանի որ այն կհաղորդի «սխալ լեգիտիմություն առաջնորդին, որը չի ընտրվել ժողովրդավարական ճանապարով»։

Չնայած օրինագծի առաջընթացի հնարավորությունները քիչ են՝ այն ներկայացնում է ԱՄՆ կառավարությունում արդեն տեղի ունեցող փոփոխությունները Սի Ցզինպինի նկատմամբ պաշտոնատար անձանց վերաբերմունքի հարցում։

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ներառյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սկսել են անվանել նրան Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար։

Օրինագիծը ներկայացվել է Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Սքոթ Փերիի կողմից, որը վերջին շրջանում տարբեր օրինագծեր է մշակել ընդդեմ Չինաստանի։

Նրա օրինագծերում առաջարկվում է չեղարկել Չինաստանի տարածքային պահանջները Արեւելյան եւ Հարավ-Չինական ծովում, ճանաչել Տիբեթը որպես պետություն եւ պատասխանատվության ենթարկել Չինաստանին կորոնավիրուսի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում «կեղծ գործողությունների» համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular