ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը Գազայում խոցել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հենակետերին՝ ի պատասխան իսրայելական տարածքի վրա հրթիռի արձակման։ Այս մասին այսօր Twitter-ում հայտնել է Իսրայելի բանակը։

«Գազայում ահաբեկիչներն անցյալ գիշեր Իսրայելի վրա մեկ հրթիռ են արձակել։ Ի պատասխան մեր տանկերը գրոհել են Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը ուրբաթ որսացել է Գազայի հատվածից հրեական պետության տարածքի վրա արմատականների արձակած հրթիռը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular