ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի հարցը Փաշինյանի համար՝ փորձաքար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում Ամուլսարի շահագործման խնդիրը վաղուց դուրս է եկել միայն բնապահպանական թեմա լինելուց և դարձել է փորձաքար նոր իշխանությունների համար: Ու, թեև իշխանափոխությունից հետո հույս կար, որ փաշինյանական կառավարությունն, այնուամենայնիվ, կկարողանա իր մեջ ուժ գտնել ու ի շահ ժողովրդի կտրուկ որոշում կայացնել, բայց գնալով մարում են այդ հույսերը, է՛լ ավելի մեծացնելով անորոշությունները այդ և դրանից բխող այլ հարցերի շուրջ: Հարցի լուծման վրա փոքր-ինչ հույսի ալիք արթնացավ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին Շրջակա միջավայրի նախարար նշանակելուց հետո: Ամուլսարի պահապանները, սակայն, միայն իրենց վրա են հույսը դնում ու շարունակում են պահանջել, որ նախկին իշխանությունների կողմից տրամադրված ՇՄԱԳ-ը չեղյալ համարվի, քանի որ, նույնիսկ, կառավարության կողմից պատվիրված ուսումնասիրության արդյունքներով էր պարզվել, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ կառավարության պատվիրած փորձաքննության համար 400 հազար դոլար վճարվեց «Էլարդ» ընկերությանը, որի եզրակացության մեջ պարզ ասվում էր, որ ներկայիս ՇՄԱԳ-ով հնարավոր չի լինի բոլոր ռիսկերը կառավարել և ծրագիրն անվնաս իրականացնել: Հիմա հասարակությունը շարունակում է կառավարությունից հստակ քայլեր ձեռնարկել և կատարել այն խոստումը, որ, եթե փորձաքննությամբ պարզվի, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ապա կառավարությունը ուժը կորցրած կճանաչի հինը:

Ի դեպ այս տեսակետը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, տարբեր առիթներով, բազմիցս հայտարարել է, բայց մինչ օրս այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ այդպես էլ չի իրականացվել: Ինչո՞ւ իշխանությունը վճռական չէ այս հարցում, պարզ չէ, բայց որ այդ դարձել է փաշինյանական իշխանության դեմ օգտագործվող հակաքարոզչության թեմա՝ միանշանակ է: Ու, եթե Փաշինյանն այս հարցում վճռական քայլեր չձեռնարկի, ապա Ամուլսարի հարցը կարող է դառնալ դժգոհությունների նոր ճակատի ձևավորման պատճառ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular