ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն բելառուսներին կոչ է անում ներել անվտանգության աշխատակիցների սխալները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բնակչությանը կոչ է արել ներել ցույցերի ընթացքում անվտանգության աշխատակիցների կատարած սխալները:

«Լեհաստանի՛  թիմ, մենք  ունենք այդ  բոլոր հեռախոսային խոսակցությունները՝ «Ճնշե՛լ ոստիկաններին»:  Ինչի՞  համար: Ի՞նչ  եք անելու, եթե փողոցներում ավազակություն սկսվի: Որտե՞ղ եք զանգահարելու՝ 01 ,02,  03,  թե՞ 101, 102, 103:  Մի՛ կործանեք  այդ մարդկանց: Սրանք    ձեր  մարդիկ  են: Եթե անգամ ինչ-որ տեղ  սխալվել են,  ներե՛ք  նրանց», -  ասել է Լուկաշենկոն:

Նա ավելացրել է, որ լուսանկարների 60%-ը, որոնցում մարդիկ ցույց են տալիս անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում ստացած կապտուկները, կեղծ են:


Ավելի վաղ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է քաղաքացիների կողմից նրանց հարազատների և ծանոթների անհետացման հարյուրավոր հայտարարությունների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular