ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի աշնան մանիկյուրի նորաձև գաղափարները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2020 թվականի աշնանը նորաձև կլինեն մանիկյուրի հետևյալ գաղափարները՝

Արտ-ֆրենչ

Ֆրանսիական հանրահայտ մանիկյուրն այս աշնանը դարձյալ առաջատար դիրքեր կզբաղեցնի: Թրենդային կլինեն  ինչպես դասական ֆրենչը, այնպես էլ արտ-ֆրենչը: Արտ-ֆրենչի դեպքում սպիտակ եզրագիծը փոխարինվում է գունավորով, որը կարող է լինել բաց կամ վառ նեոնային երանգների: Բացի դրանից  պարտադիր չէ, որ գիծը ուղիղ լինի. այն կարող է անհարթ լինել կամ որոշակի թեքություն ունենալ: Կրիայի մատնահարդարումը (черепаший принт), որը անցյալ աշնան թրենդներից մեկն էր, այս տարի ևս ընդունելի կլինի:

Շոկոլադ և մոկկո

Կաթնային շոկոլադի, թունդ սուրճի կամ լատեի երանգները նույնպես ասոցացվում են աշնան հետ: Ընտրեք դասական միատոն երանգ և այն փայլատ (матовый) դարձրեք: Կարելի է համատեղել մոտ գույները, օրինակ՝ մատնեմատը ներկել մուգ շոկոլադի, իսկ ցուցամատը՝ սերուցքային կակաոյի երանգներով:

Մալախիտային

Այս տարվա մանիկյուրի համար թրենդային են նաև կանաչի բոլոր երանգները՝ հագեցած զմրուխտային, մուգ մալախիտային, վառ կանաչ և այլն: Դրանք հիանալի են նայվում ինչպես մուգ, այնպես էլ բաց մաշկի վրա: Շատ ավելի գեղեցիկ կլինի, եթե մանիկյուրը հավելեք ոսկյա կամ ոսկեգույն թևնոցով և մատանիներով:

Մոխրագույն

Ընտրեք սպիտակին մոտ բաց մոխրագույն կամ գրաֆիտային գույները: Կարելի է այն հավելել նուրբ նախշերով կամ միատոն թողնել: Մոխրագույնը սազում է ամեն ինչին, հատկապես՝ նուրբ քիշմիրե գործվածքներին:

Մուգ կապույտ


Գիշերային երկնքի գույնը հիանալի է նայվում ինչպես միատոն, այնպես էլ՝ սպիտակ կամ ոսկեգույն փայլերով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular