ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինի-փանքեյքներ, որոնք կարող են փոխարինել սովորական յուղաբլիթներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թրենդային են համարվում մինի-փանքեյքները, որոնք Լոս Անջելեսի և Լոնդոնի սրճարաններում մատուցվում են վանիլային սոուսով ու հատապտուղներով:


Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որի օգնությամբ կկարողանաք մինի –փանքեյքները պատրաստել տնային պայմաններում:

 Բաղադրություն՝

  • Ալյուր – 160 գ
  • Փխրեցուցիչ – 6 գ
  • Սոդա – 2 գ
  • Աղ – 2 գ
  • Շաքարավազ – 35 գ
  • Կաթ – 225 մլ
  • Լիմոնի հյութ կամ կեֆիր – 35-100 մլ
  • Ձու – 2 հատ
  • Սերուցքային կարագ – 25 գ         

   Պատրաստման եղանակ՝                                                                                        

  • Կաթին ավելացնել լիմոնի հյութը կամ կեֆիրը, թողնել 10 րոպե:
  • Սերուցքային կարագը հալեցնել:
  • Ալյուրը մաղել, ավելացնել մյուս չոր բաղադրիչները՝ փխրեցուցիչը, սոդան, շաքարավազը և աղը, լավ խառնել:
  • Կաթնային զանգվածին ավելացնել ձվերը, այնուհետև այն լցնել չոր բաղադրիչների վրա և հարիչի օգնությամբ լավ հարել:
  • Աստիճանաբար ավելացնել սերուցքային կարագը և խառնել այնքան, մինչև ստացվի միատարր զանգված:
  • Խմորը տեղավորել խոհարարական պարկում, ապա փոքր չափաբաժիններով լցնել լավ տաքացած թավայի մեջ: Խմորի վրա անցքեր առաջանալուն պես՝ շրջել:
  • Մինի-փանքեյքները մատուցել մեղրով (կամ օշարակով), հատապտուղներով և մրգերով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular