ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում՝ գիտափորձի շրջանակներում, 3 տարվա ընթացքում 120 քաղաքացի ամսական 1200 եվրո կստանա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտն ու Mein Grundeinkommen ասոցիացիան անցկացնելու են գիտափորձ, որի ընթացքում 120 գերմանացի՝ որպես հիմնական եկամուտ, ամեն ամիս 1200 եվրո է ստանալու: Գիտափորձի նպատակն է պարզել թե դրամական միջոցների նման նվազեցումն ինչպես կազդի երկրի տնտեսության և մարդկանց բարեկեցության վրա:

Գիտափորձին կարող է մասնակցել Գերմանիայի ցանկացած չափահաս քաղաքացի՝ անկախ իր եկամուտից և սոցիալական կարգավիճակից: Կամավորների որոնման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի. այդ են վկայում հայտարարությունը տեղադրելուց հետո՝ առաջին 1 ժամվա ընթացքում, 20 հազարից ավելի կամավորների ներկայացրած դիմումները:

Նախագծի կողմնակիցները գտնում են, որ հիմնական եկամուտը կարող է դրականորեն ազդել մարդկանց բարեկեցության վրա: Միևնույն ժամանակ նրանք չեն գտնում, որ ամսական 1200 եվրո ստանալու դեպքում քաղաքացիները աշխատանքի գնալը կդադարեցնեն, քանի որ նշված գումարով Գերմանիայում ապրելը բավականին բարդ է:


Գիտափորձի մասնակիցները գումարային միջոցները կսկսեն ստանալ 2021 թվականի գարնանը: Նախագիծը կտևի 3 տարի: Այն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվելու է նվիրատվությունների հաշվին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular