ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Լուիզիանա նահանգում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար Լուիզիանա նահանգում, հաղորդում է ABC-ն։

Ռեփերի փաստաբանը հայտնել է, որ Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի հետ։

Բացի Ուեսթից, գրանցման համար փաստաթղթերը ներկայացրել է առնվազն 11 թեկնածու։

Նշվում է, որ վեց նահանգներում փաստաթղթերը ներկայացնելու ժամկետներն արդեն սպառվել էին այն ժամանակ, եր Ուեսթը հայտարարել էր նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին։

Հուլիսին Քանյե Ուեսթը նախագահական ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել Օկլահոմա նահանգի ընտրահանձնաժողովում եւ վճարել գրանցման վճարը՝ 35 հազար դոլար։

Այնուհետեւ անցկացրել էր իր առաջին նախընտրական հանրահավաքը Հարավային Կարոլինա նահանգում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular