ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիխանովսկայան կողմ է Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի պահպանմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան համարում է, որ երկիրը կշարունակի պահպանել սերտ տնտեսական կապեր Ռուսաստանի հետ անգամ այն դեպքում, եթե ընդդիմությունը դառնա իշխանություն, հրապարակված է Le Journal du Dimanche թերթում։

«Լիովին ակնհայտ է, որ Ռուսաստանը մեր հարեւանն է։ Եւ Բելառուսը սատարում է կոմերցիոն կապերը ՌԴ-ի հետ, ընդ որում՝ անգամ ավելի մեծ ծավալներով, քան Եվրոպական Միության հետ»,-ասել է Տիխանովսկայան։ «Ինչո՞ւ է դա այդպես,-շարունակել է նա։-Ըստ ամենայնի՝ դա ունի իր պատճառները, որոնք ես չգիտեմ, քանի որ ո՛չ տնտեսագետ եմ, ո՛չ քաղաքական գործիչ։ Սակայն կարող եմ հավաստիացնել, որ ոչ ոք դեմ չի լինի այդ իրավիճակին, այդ թվում՝ ես»։

Տիխանովսկայան նշել է, որ Արեւմուտքից աջակցություն է սպասում։ «Ինչպես նաեւ այն, որ դուք օգնեք մեզ համոզել Լուկաշենկոյին, որ նրա ժամանակն անցել է, ժամանակն է հեռանալ»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը։ Ընտտիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular