ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետություն, որտեղ չկան հարկեր և որտեղ ներում են բոլոր քաղաքացիների վարկերը. Այստեղ ապրում են ամենաանհոգ մարդիկ

ՖՈՏՈ

Այս պետության մասին շատ մարդիկ անգամ տեղյակ չեն : Այն մտնում է աշխարհի ամենահարուստ պետությունների յոթնյակի մեջ : Խոսքը գնում է Քուվեյթի մասին : Քուվեյթում բենզինն առավել մատչելի է, քան ջուրը : Կոմունալ ծախսերը փոխհատուցում է պետությունը և երբեմն անգամ ներում քաղաքացիների վարկային պարտավորությունները :

Ֆենոմենալ պետությունը դեռևս 25 տարի առաջ մեծ խնդիրներ ուներ, իսկ այսօր այն ունի աշխարհում ամենաարժեքավոր որժույթը :

Քուվեյթում հսկայական նավթային պաշարները թույլ են տալիս արժանավոր կյանք վայելել : Գումար ծախսելու վայրեր Քուվեյթում առանձնապես չկան, քանի որ այն շատ փոքր է և ունի ընդամենը 3,5 միլիոն բնակիչ, որոնցից պետության քաղաքացի է միայն 1 միլիոնը :

Հարսանիքների ժամանակ երիտասարդ զույգերը պետության կողմից ստանում են նվեր՝ 250,000$-ի չափով : Բժշկի կամ ուսուցչի աշխատավարձը կազմում է 150,000$ : Տեղաբնիկների համար հողակտորները շատ մատչելի են, իսկ 250,000$ հիփոթեքային վարկը հնարավոր է ստանալ 0% տոկոսադրույքով : Իսկ 5-10 տարի անց վարկեր ունեցող շատ մարդկանց պարզապես ներում են պարտավորությունները :

Բժշկությունն ու կրթությունը Քուվեյթում անվճար են : Եթե ցանկանում եք սովորել արտերկրում, ապա կառավարությունը փոխհատուցում է ճանապարհածախսը, ուսման վճարը և 2,000$-ի փաչով կրթաթոշակ է տալիս :

Եթե քուվեյթցին հիվանդանում է և նրան չեն կարողանում տնային պայմաններում բուժել, կառավարությունը հոգում է յուրաքանչյուր այլ երկրում բուժման ծախսերը : Երեխաների համար նախատեսված նպաստը կազմում է 200$ և այն վճարում են մինչև «երեխայի» 26 տարին լրանալը :

Ամուսնալուծված կանանց տրամադրվում է ամսական 1,400$-ի չափով նպաստ, մինչև որ նրանք հարմար աշխատանք չեն գտնում : Նվազագույն աշխատավարձը 3,000$ է :

2007 թ. կառավարությունը պարզապես ներեց քաղաքացիների 1 միլիարդ դոլարի հասնող վարկերը : Երբեմն պետությունում պարզապես գումար են բաժանում, օրինակ՝ անկախության տոնի կապակցությամբ բոլորին բաժանվեց 3,500$-ական գումար : Նախորդ տարի բոլոր կամեցողները կարող էին մեկ տարի շարունակ անվճար ստանալ առաջին անհչաժեշտության մթերքներ՝ բրինձ, յուղ, հավ և այլն :

Կյանքի «արժեքը» Քուվեյթում ավելի բարձր է, քան անգամ Քաթարում և ԱՄԷ-ում, ինչպես նաև համեմատաբար բարձր է օտարերկրյա աշխատողների աշխատավարձը :

Սեփական տունը կառուցելու համար պետությունը տրամադրում է մինչև 1 մլն $-ի չափով վարկ, ինչը բավարարում է հինգսենյականոց հարմարավետ տուն ստեղծելու համար : Երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, առաջնորդ էմիրը բոլորին ներում է բոլոր պարտքերն ու վարկերը, հետևաբար բոլոր քուվեյթցիները պարզապես աղոթում են, որ նավթի գները հնարավորինս բարձր լինեն ու մնան :

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular