ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖԻՖԱ-ն 2015-ին լուրջ ֆինանսական կորուստներ է կրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆուտբոլային համաշխարհային կառույցի՝ ՖԻՖԱ-ի կորուստները 2015 թվականին կազմել են 122 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ՖԻՖԱ-ի կրած կորուստների պատճառը չնախատեսված ծախսերն են, որոնք կատարվել են արտակարգ իրավիճակներում: Մանրամասնվում է, որ այդպիսի ծախսերից էր, օրինակ, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ, կոռուպցիոն սկանդալով հարուցված քրեական գործի պատճառով ֆուտբոլային գործունեությունից հեռացված Զեպ Բլատերին շուրջ 3.8 միլիոն դոլար վճարելը:

Նաեւ՝ 2015 թվականը հակառեկորդային է եղել ՖԻՖԱ-ի համար եկամուտների առումով, որոնք առաջին անգամ են գերազանցել ծախսերը 2002 թվականից ի վեր:

ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջանի Ինֆանտինոն, սակայն, հույս է հայտնել, որ շնորհիվ իրականացված բարեփոխումների, հավասարակշռությունը կվերականգնվի եւ միջազգային կառույցն այլեւս վնասներ չի կրի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular