ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում իրականությունն ավելի դաժան է, քան երևում է առաջին հայացքից. Գ. Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարական կազմակերպության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում Ադրբեջանի հասարակության շրջանում շարունակում են տիրել խուճապային տրամադրությունները: Այն ավելի նկատելի է հասարակության ավելի կիրթ շրջանակում, որտեղ տեղեկատվության հասանելիությունն ավելի մատչելի է, ովքեր ադրբեջանական քարոզչությունից բացի կարողանում են այլ տեղեկատվական հոսքերից նույնպես օգտվել.

«Բացի այդ, խուճապային իրավիճակ է տիրում նաև ազգային փոքրամասնությունների շրջանում: Նրանք լավատեղյակ են, որ Ադրբեջանն իր արկածախնդրության հետևանքով մեծ կորուստներ ունի: Սակայն, իրականությունն ավելի դաժան է, քան երևում է առաջին հայացքից»,- ասում է ադրբեջանագետը:
Նրա խոսքով՝ խուճապային տրամադրությունները «թեժացվում են» նաև այն լուրերով, որ Ադրբեջանը նախապատրաստում է նոր՝ խոշորամասշտաբ սադրանք իրականացնել ռազմաճակատում: Այդ մասին ադրբեջանցիները գիտեն և, իհարկե, չեն ուզում թնդանոթի միս դառնալ ալիևյան արկածախնդրության պատճառով:
Գ. Այվազյանի դիտարկմամբ՝ իրականում ապրիլյան քառօրյա պատերազմից հայկական և ադրբեջանական կողմերն էլ գոհ չեն մնացել, քանի որ Հայաստանին այդ պահին չհաջողվեց ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ ադրբեջանական կողմին՝ գրավել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին և Ջաբրայիլը:
«Իրականում ադրբեջանական կողմը ոչ մի նշանակալի հաջողություն չկարողացավ ունենալ: Այդ է պատճառը, որ դեպքերի տրամաբանությունը թելադրում է, որ շարունակություն անպայման կլինի, առավել ևս, որ Ալիևի ռեժիմը երկրում հասարակության մեջ առկա դժգոհ զանգվածից՝ երիտասարդ, ակտիվ և բանիմաց մարդկանցից ձերբազատվելու, նրանց ղարաբաղյան մսաղաց ուղարկելու և այնտեղ ոչնչացնելու մեջ է տեսնում երկրի ապագան»,- ասում է Գ. Այվազյանը:
Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանում խուճապ է ոչ միայն այն պատճառով, թե ինչ է եղել, այլ այն պատճառով, թե ինչ պետք է դեռ լինի առաջիկայում, քանի որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին հղած նամակով Ալիևը հայտարարել է, որ դուրս է գալիս զինադադարի պայմանագրից, ինչից կարելի է եզրակացնել, որ պատերազմական գործողությունների արյունալի շարունակությունը հետևելու է եղած իրադարձություններին:

 

Ա. Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular