ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 12 մարդ մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 3 մարդ վնասվածք է ստացել դեպի Շաթալի գյուղ տանող ճանապարհին, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Վթարը տեղի է ունեցել այսօր ցերեկը Բիսո գյուղի մոտ: Ուղեւորատար միկրոավտոբուսն ընկել է կիրճը գրեթե 80 մետր բարձրությունից:

Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել 3 տուժածների: Նրանց տեղափոխել են անվտանգ վայր, նրանցից մեկին հոսպիտալացրել են: Նրանց վիճակը գնահատվում է ծնար: Շարունակվում են միկրոավտոբուսում գտնված այլ մարդկանց որոնողական աշխատանքները:

«Փրկարարական աշխատանքներն անցկացվում են անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ: Փրկարարական խմբերը շարունակում են օպերացիան անդադար ռեժիմով՝ չնայած բարդ ռելիեֆին եւ մետեորոլոգիական պայմաններին»,-հայտնել են ՆԳՆ-ում:

Վթարի պատճառները հայտնի չեն:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular